«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անտեղյակությո՞ւն, դիտավորությո՞ւն, թե՞ բյուրոկրատական քաշքշուկ

Անտեղյակությո՞ւն, դիտավորությո՞ւն, թե՞ բյուրոկրատական քաշքշուկ
20.02.2009 | 00:00

ՄԱՆՐՈՒՔ ՉԷ
2008 թ. դեկտեմբերի 26-28-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ արվեցին, այդ թվում լիազորագրով կենսաթոշակ ստանալու ժամկետը 6 ամսից երկարացվեց մինչև 1 տարի:
Շաբաթ օրը` փետրվարի 14-ին, քաղաքացի Ա. Հ.-ն նոր լիազորագրով` նոտարի հաստատած, որն ուժի մեջ է 2009-ի փետրվարից մինչև 2010-ի փետրվարը, ներկայացավ ՎՏԲ բանկ (Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկ)` 80-ամյա զառամյալ մոր հերթական` հունվար ամսվա թոշակը ստանալու համար: 2 ժամ հերթ կանգնելուց (սա էլ առանձին թեմա է- Ա. Ա.) հետո համակարգչային օպերատորը հրաժարվում է նրան սպասարկելուց, առաջարկելով ներկայանալ տեղամասային սոցապ ծառայություն ու լիազորագիրը մի անգամ ևս վավերացնել աշխատողի ստորագրությամբ, որ վճարեն 6 ամսվա՞, թե՞ մեկ տարվա համար: Պարզվում է` նրա համար ինչ-որ մեկի ստորագրությունն ավելի զորեղ է, քան նոտարի կնիքն ու գործող օրենքի նորմը, որն ուժի մեջ էր փետրվարի 5-ից: Խնդրին միջամտել էր մենեջեր Մկրտչյանը, որը պնդել էր աշխատակցուհու պահանջը, պատճառաբանելով, թե նման օրենքից իրենք անտեղյակ են: Ա. Հ.-ն փորձել էր հասկացնել, որ եթե անտեղյակ են, ապա նման վճռականություն դրսևորեն գոնե հուլիս ամսից: Սակայն ՎՏԲ-ի աշխատակիցներն անդրդվելի էին, ու Ա. Հ.-ն ձեռնունայն վերադարձել է տուն:
-Եթե այսպես վերաբերվում են իր իրավունքները ճանաչող, սոցիալական ոլորտում շուրջ 30 տարի աշխատողիս հետ, ապա ինչպե՞ս կվարվեն իրենց իրավունքներին ոչ քաջատեղյակ տատիկ ու պապիկների հետ,- հարցնում էր հանկարծակիի եկած Ա. Հ.-ն:
Հասկանալի է, որ ֆինանսական գործողություններ իրականացնող կազմակերպությունում առանց համապատասխան հրահանգի (իսկ ինչո՞ւ էին անտեղյակ հրահանգողները կամ ի՞նչ ներքին պայմանավորվածություն կա բանկի ու սոցապի միջև, որ անհասու է թոշակառուին, ինչո՞ւ են ավելորդ խոչընդոտներ առաջացնում- Ա. Ա.) գործառույթներ չեն իրականացվում, բայց և անհնար է չհամաձայնել Ա. Հ.-ի հետ, որ աշխատողները թող այդօրինակ վճռականությունը դրսևորեին հուլիսին, երբ սպառված կլիներ նախկինում սահմանված 6 ամիսը:
ԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ